Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Քաղաքում անվտանգության մակարդակը պետք է չափազանց բարձր լինի». Ն. Փաշինյան

12:10, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Քաղաքում անվտանգության մակարդակը պետք է չափազանց բարձր լինի». Ն. Փաշինյան

«Եթե ավելի կարճ ձևակերպենք՝ հոկտեմբերի 11-ի առավոտվա 8:30-ից Կենտրոնն ամբողջությամբ փակ է լինելու: Ուզում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրելով և ասել, որ վաղը հնարավորինս քիչ երթևեկեն ավտոմեքենայով: Մետրոպոլիտենը լիարժեք աշխատելու է ու կխնդրեմ տրանսպորտային այդ միջոցից օգտվել: Մեր հայրենակիցները կարող են մասնակցել նաև վաղը 19:00-ին Հրապարակում մեկնարկելիք համերգին»,- անդրադառնալով հոկտեմբերի 11 և 12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումներին՝ ասաց ՀՀ վարչապետը: «Հազարավոր հյուրեր են լինելու ՀՀ-ում ու մենք հնարավորիս պետք է լավ ընդունենք նրանց և աջակցություն ցուցաբերենք: Քաղաքում անվտանգության մակարդակը պետք է չափազանց բարձր լինի»,- հավելեց նա՝ դիմելով իրավապահներին:

ՀՀ ոստիկանապետն էլ ներկայացրեց, թե ո՞ր փողոցներն են փակ լինելու:

| | |
2828 | 1
Facebook