«Եթե ավելի կարճ ձևակերպենք՝ հոկտեմբերի 11-ի առավոտվա 8:30-ից Կենտրոնն ամբողջությամբ փակ է լինելու: Ուզում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրելով և ասել, որ վաղը հնարավորինս քիչ երթևեկեն ավտոմեքենայով: Մետրոպոլիտենը լիարժեք աշխատելու է ու կխնդրեմ տրանսպորտային այդ միջոցից օգտվել: Մեր հայրենակիցները կարող են մասնակցել նաև վաղը 19:00-ին Հրապարակում մեկնարկելիք համերգին»,- անդրադառնալով հոկտեմբերի 11 և 12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումներին՝ ասաց ՀՀ վարչապետը: «Հազարավոր հյուրեր են լինելու ՀՀ-ում ու մենք հնարավորիս պետք է լավ ընդունենք նրանց և աջակցություն ցուցաբերենք: Քաղաքում անվտանգության մակարդակը պետք է չափազանց բարձր լինի»,- հավելեց նա՝ դիմելով իրավապահներին:
ՀՀ ոստիկանապետն էլ ներկայացրեց, թե ո՞ր փողոցներն են փակ լինելու: