Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

11:40, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ` որպես վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: Արաբկիրի ղեկավարի պաշտոնն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, այլ հարթակ՝ իմ համայնքը զարգացնելու և հետաքրքիր դարձնելու համար: Ես կատարել եմ այս ամենն ամենայն պատասխանատվությամբ և սիրով՝ չակնկալելով որևիցե երախտագիտություն: Իսկ կատարված և չկատարված աշխատանքի վերաբերյալ գնահատականը կարծում եմ` կտաք ինքներդ:
     Սիրելի արաբկիրցիներ, իմ թանկագին գործընկերներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից՝ այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու, աջակցելու և վստահելու համար: Սա ամենամեծ գնահատականն է իմ՝ այս տարիների աշխատանքի համար:
     Յուրաքանչյուր գործ շարունակական է և մենք միասին պետք է զարգացնենք մեր երկիրը, որպեսզի մեր երեխաներն ունենան բարեկեցիկ և ապահով ապագա: Երկրի զարգացումն ամենակարևոր ներդրումն է, որը գոյություն ունի և վաղվա անհոգ օրվա համար պետք է աշխատել այսօր: Արաբկիրը շարունակում և շարունակելու է մնալ իմ տունը և ես, ուժերիս ներածի չափով, լինելու եմ ձեր կողքին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն»:

| | |
2534 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 13:05, 10.10.2018
Meghrii hamaynqapeti hech petq@ chi... eres@ iskakan hhk-i eres e.....