Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Մեր երկրում աշխատավարձերի մասով ցավալի վիճակ է». Զոհրապ Եգանյան

02:05, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
«Մեր երկրում աշխատավարձերի մասով ցավալի վիճակ է». Զոհրապ Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է.

«Տնտեսության ակտիվացմանը զուգահեռ, կարծում եմ 3֊4 տարի հետո, պետք է մեր երկրում կիրառել մարդուն աշխատած ժամերի քանակով վճարելու համակարգ։ Մեր երկրում աշխատավարձերի մասով ցավալի վիճակ է: Օրինակ` հաշվում են միջին աշխատավարձ բանկերում, դեղատներում, սուպերմարկետներում և այլուր ու ստանում 150֊250 հազարի սահմաններում միջին թիվ, բայց չեն ասում, որ ղեկավար կազմը ստանում է 2֊3 նույնիսկ 15 մլն դրամ, իսկ մյուս օղակներում այն աստիճանի կտրուկ է իջնում գումարի չափը, որ հասնում է 80֊100 հզր դրամի։ Կուզենամ, որ մի օր այս հարաբերությունները կարգավորող օրենք մշակվի ու չմոռանանք, որ աշխատատեղ ստեղծել արտահայտությունը լսելիս պետք է նախ հարցնել, թե որքա՞ն ես վարձատրում մարդուն։ Շատ ցավալի մեկ փաստ էլ կա, դա մանկապարտեզներում և դպրոցներում աշխատող մարդկանց ստացած չնչին աշխատավարձերն են, այս մարդկանց մենք վստահում ենք մեր երեխաներին, ամեն առիթով վերահսկում, հաճախ անտեղի քննադատում, բայց նրանց ստացած չնչին գումարի մասին չենք խոսում։ Մի խոսքով` լիքը գործ կա, լավ է լինելու»:

| | |
7502 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Petros
Petros 10:29, 11.10.2018
hamadzaynem