Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին. «Ժամանակ»

10:05, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին. «Ժամանակ»

««Ժամանակ»-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Թե երբ հրաժարական կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս պահին հնարավոր չէ հստակ նշել, քանի որ ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Եթե ընդունելու լինենք, որ ընտրություններն անցկացվելու են ԱԺ արձակվելուց 45 օր հետո, ապա Փաշինյանը պետք է հրաժարական տա վաղը կամ մյուս օրը, որպեսզի ԱԺ-ն երկշաբաթյա ժամկետում չկարողանա վարչապետ ընտրել, խորհրդարանը օրենքի ուժով համարվի լուծարված, իսկ դրանից 45 օր հետո էլ նշանակվեն խորհրդարանական ընտրությունները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6281 | 3
Facebook