Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայտնի է, թե ովքեր կլինեն Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզպետները. «Ժամանակ»

09:35, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնի է, թե ովքեր կլինեն Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզպետները. «Ժամանակ»

«Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզերը նոր մարզ­պետներ կունենան: Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկելու է այդ մարզերում մարզպետներ նշանակելու հարցը:

Մասնավորապես՝ առաջարկվել է Գեղարքունիքի մարզպետ նշանակել բնապահպանության ներկայիս փոխնախարար Գնել Սանոսյանին: Վայոց Ձորի մարզպետ կդառնա Տրդատ Սարգսյանը, որը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի 4-րդ հա­մարն էր: Իսկ Լոռու մարզպետ կդառնա փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Վերջինս հայտնի դարձավ նրանով, որ նախկին ԲՀԿ-ական մարզպետի հետ խնդիրներ էր ունեցել և դիմել էր ոստիկանություն՝ մարզպետարանի մոտ սխալ կայանված ծառայողական մեքենայի վարորդին տուգանելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4994 | 0
Facebook