Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միայնակ գայլը միշտ կմնա արցախյան պատերազմի և անմնացորդ հայրենասիրության սիմվոլներից մեկը». Հայկ Մարտիրոսյան

02:00, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Միայնակ գայլը միշտ կմնա արցախյան պատերազմի և անմնացորդ հայրենասիրության սիմվոլներից մեկը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արայիկ Խանդոյանին անձամբ չէի ճանաչում: Չէի ճանաչում անձամբ, բայց իմ իմացած ամենաազգային կերպարներից էր նա: Ժամանակն ու պատմությունը, վստահ եմ, նրան արժանին կմատուցեն: Արցախյան պատերազմի հերոս, որ նախևառաջ սկզբունքի մարդ էր:

Որպես հայրենասերի և պատերազմի հերոսի կերպար` Խանդոյանը` Միայնակ գայլը, միշտ կմնա արցախյան պատերազմի և անմնացորդ հայրենասիրության սիմվոլներից մեկը:

Այս կորուստը ողջ ժողովրդինն է»:

| | |
10569 | 7
Facebook