Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հայտնի են՝ ովքեր կլինեն Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի նոր մարզպետները

00:35, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնի են՝ ովքեր կլինեն Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի նոր մարզպետները

Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Գնել Սանոսյանը, Վայոց Ձորինը՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզինը՝ Անդրեյ Ղուկասյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգից: Գնել Սանոսյանը բնապահպանության փոխնախարար է: Այս պաշտոնին նա նշանակվել է հունիսի 4-ին՝ վարչապետի որոշմամբ: Ի դեպ, նշենք, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: Սակայն, վերջին քաղաքական զարգացումների պատճառով ՀՅԴ-ն դուրս եկավ կառավարության կազմից: Վայոց Ձորի մարզպետ նշանակվող Տրդատ Սարգսյանը ՔՊ-ի անդամ է: Նա նաև առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ որպես Երևանի ավագանու անդամ: Նա ցուցակի 4-րդ համարն էր: Մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է նաև Սարգսյանը: Նա փոխարինում է Արագած Ախոյանին:

| | |
7956 | 1