Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Ամեն ինչ կանենք, կփորձենք, որպեսզի հասնենք մեր ուզած հաղթանակին». Արմեն Գյուլբուդաղյանց

00:05, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Ամեն ինչ կանենք, կփորձենք, որպեսզի հասնենք մեր ուզած հաղթանակին». Արմեն Գյուլբուդաղյանց

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է Ազգերի լիգայի՝ Ջիբրալթարի դեմ կայանալիք առաջիկա հանդիպման մասին։

«Տղաները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին մարզվում: Փառք Աստծո, վնասվածքներ չունենք: Փոքր վնասվածք կա Մարկոսի և Հրայր Մկոյանի մոտ: Հուսով եմ, որ մինչև խաղը նրանք էլ կապաքինվեն և լիովին պատրաստ կլինենք առաջիկա խաղին:

Ազգի պատվի խաղն է, պետք է գնանք, քաջալերենք: Մեր կողմից վստահ եմ՝ տղաների հետ ամեն ինչ կանենք, կփորձենք, որպեսզի հասնենք մեր ուզած հաղթանակին»,- ասել է մասնագետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր ազգային թիմը սկսել է նախապատրաստությունը առաջիկա հանդիպումներին:

«Ամեն ինչ կանենք, կփորձենք, որպեսզի հասնենք մեր ուզած հաղթանակին». Արմեն Գյուլբուդաղյանց
| | |
2073 | 1