Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ԱԺ արտահերթ ընտրություններին կողմ է ևս 2 հանրապետական

23:25, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
ԱԺ արտահերթ ընտրություններին կողմ է ևս 2 հանրապետական

Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրած պատգամավորների թիվը հասավ 18-ի: Հայտարարությանը միացել են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Ռոբերտ Սարգսյանը:

Հիշեցնենք, հայտարարության մեջ ասված է.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Հայտարարությունը ստորագրել են.

Աշոտ Արսենյան

Ալիկ Սարգսյան

Արտակ Սարգսյան

Արման Սահակյան

Տաճատ Վարդապետյան

Հակոբ Գառնիկի Հակոբյան

Շիրակ Թորոսյան

Կնյազ Հասանով

Արսեն Միխայլով

Հարություն Կարապողոսյան

Սամվել Ալեքսանյան

Նահապետ Գեւորգյան

Արայիկ Գրիգորյան

Իշխան Զաքարյան

Ավետ Սարգսյան

Ռաֆիկ Գրիգորյան

Մարտուն Գրիգորյան

Ռոբերտ Սարգսյան

Հիշեցնենք, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ «Ելք» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որ իրենց խմբակցությունը չուներ և չունի մտադրություն՝ առաջադրելու վարչապետի թեկնածու:

| | |
8889 | 5