Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նարեկացի» արվեստի միության հատուկ միջոցառումների շարքը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին

00:15, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Նարեկացի» արվեստի միության հատուկ միջոցառումների շարքը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին

«Նարեկացի» արվեստի միությունն իրականացնում է հատուկ միջոցառումների շարք (հոկտեմբերի 13-ից 20-ը)՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
     Միջոցառումների մասին մանրամասն՝ ստորև.

Հոկտեմբերի 13 - ժամը 16:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանի հետ՝ նվիրված Ֆրանկոֆոնիային:
     Դասախոսության թեման է «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ»:
     Աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, մի շարք հայերեն և օտար լեզուներով գրքերի հեղինակ Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937 թվականին Բեյրութում՝ մուսալեռցու ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ երկրորդական և համալսարանական ուսումը ստացել է Վենետիկի, Հռոմի և Փարիզի համալսարաններում:

Հանդիպում-դասախոսությունը կանցկացվի ֆրանսերենով:
     Միջոցառումն իրականացվում է Սփյուռքի նախարարության հետ համատեղ:

Հոկտեմբերի 15 - ժամը 18:30-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա միության Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Ֆրանկոֆոնիային:
     Նկարչական խմբակի սաների ներկայացվող աշխատանքների թեման Ֆրանսիան է՝ գեղեցիկ բնապատկերներով, քաղաքային տեսարաններով, երկրի խորհրդանշական կառույցներով և ոչ միայն:
     Սևան Նագգաշյանի անվան նկարչական խմբակի ուսուցիչներն են Հասմիկ Գասպարյանը, Արմենուհի Մարտիրոսյանը և Կարլեն Վարդերեսյանը:
     1970 թ.-ին ստեղծված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը սկսվել է 2003թ.-ից դիտորդի, 2008թ.-ին` ասոցացված անդամի, իսկ 2012թ.-ից` արդեն լիիրավ անդամի կարգավիճակով:
     Ֆրանկոֆոնիան ՄԱԿ-ից հետո այն միջազգային կազմակերպությունն է, որում ընդգրկված են ամենամեծ թվով երկրներ՝ 84։

Հոկտեմբերի 15 - ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանի հետ՝ նվիրված Ֆրանկոֆոնիային:
     Դասախոսության թեման է «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ 1700 թվականներից սկսած»:
     Աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, մի շարք հայերեն և օտար լեզուներով գրքերի հեղինակ Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937 թվականին Բեյրութում՝ մուսալեռցու ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ երկրորդական և համալսարանական ուսումը ստացել է Վենետիկի, Հռոմի և Փարիզի համալսարաններում:
     Հանդիպում-դասախոսությունը կանցկացվի ֆրանսերենով:
     Միջոցառումն իրականացվում է Սփյուռքի նախարարության հետ համատեղ:

Հոկտեմբեր 16 - ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա երգիչ, երգահան, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանի հեղինակային համերգը` նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին. միջոցառումը կրում է «Ֆրանսիական երգի երեկո» խորագիրը:
     Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն Շառլ Ազնավուրի, Բարբարայի, Ժորժ Բրասենսի, Ժակ Բրելի, Լեո Ֆերեի ստեղծագործությունները հայերենով Պերճ Թյուրաբյանի թարգմանությամբ և կատարմամբ:
     Պերճ Թյուրաբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժինը, որտեղ հետագայում դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն։
     1986 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում:
     Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում ստացել է գրադարանագիտության մագիստրոսի տիտղոս. այժմ այդ մասնագիտությամբ աշխատում է Նյու Յորքի հանրային գրադարանում:
     Պերճ Թյուրաբյանը գրում է նաև երգեր հայ գրողների բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև թարգմանաբար երգում ֆրանսիական շանսոնի տարբեր ներկայացուցիչների ստեղծագործություններ՝ Բրել, Բրասենս, Ազնավուր և այլն։

Հոկտեմբեր 17 - ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Սոսե» միջազգային կինոփառատոնը` նվիրված Ֆրանկոֆոնիային:
     Կցուցադրվեն ռեժիսորներ Կերիմ Ռահբանիի «Բեռ», Միշաել Բարոկասի «Իմ երկու սեփական ձեռքերով», Շեվալիե Գիլյոմի «Խորաթափանցները» ֆիլմերը:
     • Կերիմ Ռահբանիի «Բեռը» (կարճամետրաժ | Ֆրանսիա (արաբերեն) | 20 րոպե) պատմում է սիրիական պատերազմից մազապուրծ եղած փոքրիկ Էբիթի մասին, ով իր հիվանդ պապի հետ մոլորվում է Բեքա հովտի կենտրոնում. նրանք ճանապարհ են ընկնում դեպի Բեյրութ քաղաք՝ առերեսվելով անգութ ճակատագրին։
     • Միշաել Բարոկասի «Իմ երկու սեփական ձեռքերով» (կարճամետրաժ | Ֆրանսիա | 4 րոպե) ֆիլմը ներկայացնում է տղամարդու կյանքը ՝ իր և շրջապատի մարդկանց տեսանկյունից...
     • Շեվալիե Գիլյոմի «Խորաթափանցները» (կարճամետրաժ | Ֆրանսիա (ֆրանսերեն) | 23 րոպե) ֆիլմը Մանյունի մասին է, ով աշխատում է մի արդյունաբերական շրջանի մոտ գտնվող մոթելում: Մի առավոտ` նախաճաշի ընթացքում, նա որոշում է ամեն ինչ թողնել: Մայքլը, ով մի ճանապարհորդող աշխատող է, համաձայնում է տանել նրան «Petit-Fort» լողափ, որտեղ նա ցանկանում է գնալ, բայց նա չի էլ կարող պատկերացնել, որ այս ճանապարհորդությունն ընդմիշտ կփոխի իր կյանքը:

Հոկտեմբեր 19 - ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիլի Սևոյանի (ալտ) մենահամերգը` նվիրված Ֆրանկոֆոնիային:
     Միջոցառմանը կհնչեն Ս. Ռախմանինովի, Լ. Սևոյանի, Ֆ. Շուբերտի և Է. Միհրանյանի ստեղծագործություններից: Միջազգային մրցույթների դափնեկիր Լիլի Սևոյանը սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա տեղափոխվել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երրորդ կուրսում՝ Ալբերտ Բրուտյանի դասարանում. համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մալթայում, Վրաստանում:

Հոկտեմբեր 20 - ժամը 16:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները» թեմայով համերգ- դասախոսությամբ հանդես կգա Դանիել Երաժիշտը:
     Համերգ-դասախոսությունը նվիրված է Ֆրանկոֆոնիային:
     Դասախոսության ընթացքում Դանիել Երաժիշտը կանդրադառնա հայ-ֆրանսիական տնտեսական, դիվանագիտական, մշակութային դարավոր կապերին: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն «Շարական» անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Դանիել Երաժիշտ), Գոհար Դանիելյանը (ջութակ), Գրիգոր Հարությունյանը (կլառնետ), Ռուզան Հովսեփյանը (դաշնամուր):
     Կկատարվեն Կոմիտասի, Ժ. Բեզարի, Ժ. Բուամորտյեի, Ֆ. Լավինյեի ստեղծագործություններից, Ա. Հոնեգերի երգերից՝ Ա. Չոպանյանի, Պ. Վեռլենի, Ժ. Կոկտոյի և այլոց խոսքերով, և Վ. Մախոխյանի «Հայաստանի հառաչանքը» պիեսը՝ ջութակի և դաշնամուրի համար: Ստեղծագործությունների մեծ մասը Հայաստանում կատարվում են առաջին անգամ: Կներկայացվեն նաև բանաստեղծություններ:

3651 | 1
Facebook