Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Եթե հանճարներ լինում են, ապա ես դրանցից մեկն եմ». այսօր Ջոն Լենոնի ծննդյան օրն է

15:10, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Եթե հանճարներ լինում են, ապա ես դրանցից մեկն եմ». այսօր Ջոն Լենոնի ծննդյան օրն է

Ջոն Լենոնն այսօր կդառնար 78 տարեկան:

Ամեն տարի հոկտեմբերի 9-ը ողջ աշխարհը նշում է 20-րդ դարի մեծագույն երաժիշտ-երգահաններից մեկի, բրիտանական լեգենդար «The Beatles» խմբի համահիմնադրի ծննդյան օրը:

Ջոն Լենոնը ծնվել է 1940թ. Լիվերպուլում:

Լենոնի, Փոլ Մաքքարթնիի, Ջորջ Հարիսոնի, Ռինգո Սթարի «The Beatles» խումբը համաշխարհային երաժշտության մեջ հեղաշրջում առաջացրեց:

«Եթե դու կանգնած ես անդունդի եզրին ու երկմտում ես՝ թռչե՞լ, թե ոչ: Թռի՛ր»,- ասել է երաժիշտը:

Ըստ Բի-Բի Սի-ի՝ 2002 թվականի անցկացրած հարցման՝ Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է:

«The Beatles»- ը զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա, և մասնագետների կողմից ճանաչվեց որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, և սկսվեց «Բիթլամանիա» կոչվող երևույթը, երբ երկրպագուները գոռուն-գոչյուններով դիմավորում էին նրանց, ամենուր սիրում և կատարում նրանց երգերը։

Ջոն Լենոնը սպանվեց իր մոլի երկրպագուի՝ Մարկ Դևիդ Չեփմենի գնդակից՝ 1980թ. դեկտեմբերին Նյու Յորքում:

«Իմ մի կեսը մտահոգվում է, որ ես սովորական անհաջողակ եմ, մյուս կեսս ինձ Աստված է երևակայում»,- ասում էր Ջոն Լենոնը:

Ջոն Լենոն-«Պատկերացրու»
| | |
1566 | 6
Facebook
ՄԱՄՈՒԼ.am