Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

2006-2017թթ. 107 պաշտոնյա անվանական զենք է ստացել

15:00, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
2006-2017թթ. 107 պաշտոնյա անվանական զենք է ստացել

«2006-2017թթ. 107 անձ անվանական զենք է ստացել, բայց թե ովքե՞ր են, ո՞ր պաշտոնյաները, այդպես էլ չկարողացանք 1,5 ամսվա գրավոր հարցումների միջոցով, փաստարկված, օրենքի հղումներով ստանալ անվանացանկը»,- այսօրվա քննարկման ժամանակ ասել է «Հետք» պարբերականի լրագրող Դիանա Ղազարյանը: Նրա խոսքով՝ մի քանի անգամ դիմել են Տիգրան Սարգսյանի կառավարությանը. 2009-ին՝ Ալիկ Սարգսյանը, 2011-ին՝ Աղվան Հովսեփյանը պարգևատրվել են զենքով, և անհասկանալի է մնացել ինֆորմացիայի չտրամադրումը. «Հասարակությունը պետք է իմանա՝ ի՞նչ խրախուսանքով են նրանք անհատական զենքերի արժանացել, կամ որտեղի՞ց են այդ զենքերը ձեռք բերվել: Սկզբնական շրջանում ասացին՝ տարբեր աղբյուրներից են ու այդպես էլ կրկին չմասնավորեցրին»,- ասաց նա: «Կարողացանք իմանալ, որ 2015-2016թթ. 3 անվանական զենք ուժը կորցրած է ճանաչվել ոստիկանության որոշումներով, իսկ դա երկու դեպքում է լինում՝ կամ հանցագործություն է կատարվել, կամ անձը հրաժարվել է: Ենթադրաբար հանցագործություն է կատարվել. օրինակ, 2005-ին Անդրանիկ Մարգարյանի նվիրած անվանական զենքով Նոր Հաճնի քաղաքապետը սպանել էր «ՀԷՑ» ՓԲԸ տնօրեն Աշոտ Մխիթարյանին: Այնպես որ Կարո Կարապետյանի ու Հարություն Ղարագյոզյանի դեպքն առաջինը չէր, որ անվանական զենքով հանցագործություն էր կատարվում»: Դիանա Ղազարյանը հավելեց, որ նոր կառավարությունից խնդրել է անվանացանկը՝ թարմացված տվյալներով:

| | |
4092 | 1