Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ինչ-որ վճարումներ են արվել Մարտի 1-ին կրակողներին». Սիլվա Համբարձումյանը կանչվել է հարցաքննության

14:45, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Ինչ-որ վճարումներ են արվել Մարտի 1-ին կրակողներին». Սիլվա Համբարձումյանը կանչվել է հարցաքննության

Գործարար Սիլվա Համբարձումյանը հոկտեմբերի 7-ին կանչվել է հարցաքննության որպես կասկածյալ, այնուհետև դարձել է որպես վկա։ Aysor.am-ի հետ զրույցում Համբարձումյանն ասել է, որ ՀՔԾ կանչվել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում, ճիշտ նույն օրը, երբ ձերբակալվեց Սամվել Մայրապետյանը։

Նա տեղեկացրել է, որ գումարի կանխիկացում և փոխանցում է ունեցել, ինչն էլ հիմք է դարձել, որ իրեն կանչեն նախաքննական մարմին որպես կասկածյալ։

Հարցին, թե գումարային փոխանցումները Մայրապետյանի՞ն են կատարվել և ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դա Մարտի 1-ի դեպքերի հետ, Համբարձումյանը պատասխանել է. «Դե գիտեք, ինչ-որ վճարումներ են արվել կրակողներին, այդ խնդիրն է։ Ես այդ հարցում մաքուր եմ, պարզապես, ես այդ օրերին ունեցել եմ կանխիկացում ու փոխանցում, որը արել եմ Մայրապետյանին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
15041 | 0
Facebook