Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Սերժը Հանրապետականին քաղաքական դաշտում մնալու որևէ շանս չթողեց». Հայկ Խանումյան

17:45, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Սերժը Հանրապետականին քաղաքական դաշտում մնալու որևէ շանս չթողեց». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանի ինքնասիրահարվածությունը ՀՀԿ-ին տարավ վերջնական կործանման: Նախ վարչապետի պաշտոնին առաջադրվելով, ինչը բերեց հեղափոխության, ապա մայիսի 1-ին «պոզեր» ցույց տալով և վերջում դեկտեմբերյան արտահերթին ընդդիմանալու փորձ անելով՝ Սերժը հանրապետականի համար քաղաքական դաշտում մնալու որևէ շանս չթողեց: Այս պարագայում բնական է բազմաթիվ պատգամավորների կողմից կուսակցությունն ու խմբակցությունը լքելու քայլը: Մարդիկ պարտավոր չեն ամբողջ կյանքն ինչ-որ ինքնասիրահարված տգետի գերին մնալու և նրանց մեծ մասը վստահաբար կցանկանար ապրել այլ արժեքներով և խաղի կանոններով, քան Սերժն է սահմանել»:

| | |
7358 | 2
Facebook
COMMENT.am