Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ԱԺ-ն նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու. ԸՕ-ի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

13:10, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
ԱԺ-ն նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու. ԸՕ-ի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

Այսօր կառավարությունում ԸՕ բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ այս նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու։

«ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական, ֆիքսված ցուցակներով, այսինքն ոչ ռեյտինգային ընտրակարգով: Կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6%։ Փոփոխություններ են սպասվում նաև զինծառայողների համար: Այսպիսով, նրանք կունենան ավելի շատ հնարավորություններ՝ նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար, մասնավորապես, հեռուստաբանավեճերը դիտելու առումով, որպեսզի ավելի ճիշտ որոշում կայացնեն»,- նշեց Դանիել Իոաննիսյանը: Վերջինն ընդգծեց, որ նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար։ «Ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա՝ նախկին 5-ի փոխարեն»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ ԸՕ-ի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։

Դ. Իոաննիսյանը տեղեկացրեց, որ շուտով նախագիծը կհաստատվի գործադիրի կողմից և կուղարկվի ԱԺ:

| | |
2745 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am