Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոշ պատգամավորներ որդեգրել են հետևյալ կարգախոսը. «Լավ է լինել առյուծի պոչ, քան թե մկան գլուխ»». Մ. Թագակչյան

20:10, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Որոշ պատգամավորներ որդեգրել են հետևյալ կարգախոսը. «Լավ է լինել առյուծի պոչ, քան թե մկան գլուխ»». Մ. Թագակչյան

Հաղորդավար, երգահան Մարինա Թագակչյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Որոշ պատգամավորներ որդեգրել են իրենց համար հետևյալ կարգախոսը. «Լավ է լինել առյուծի պոչ, քան թե մկան գլուխ»... այնինչ ասացվածքը ոգեկոչված է հակառակն իմաստով ընկալել... ինչևէ «Որտեղ հաց, էնտեղ կաց»... կամ «Համայնքը զորավոր է» ժողովրդական խոսքը կարծես թե լավ դրոշմվեց որոշների խլուրդային ուղեղներում... Չէ որ «սեղանին» մեծ «լափած» է դրված, ու այլընտրանքի հնարավորություն ու տարբերակ չի մնում... Հույսս միայն այն է, որ Փաշինյանը լավ տարբերում է թացը չորից, և բնավ չի տառապում կարճատեսությամբ... Էնպես որ ձեզ, խլուրդ-քամելիոն պարոնայք, պետք է նաև սերտել հետևյալ իմաստուն ժողովրդական խրատը. «Սատանի մայլեն քյանդրբազություն մի արեք»... Էս աշխարհում էլ «Սիմոններ» չկան...»:

7021 | 4
Facebook