Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Վերջին տարիներին աճում է հետաքրքրվողների թիվը». այսօր հայ լեռնագնացների օրն է

12:40, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Վերջին տարիներին աճում է հետաքրքրվողների թիվը». այսօր հայ լեռնագնացների օրն է

«Վերջին տարիներին աճում է լեռնագնացությամբ հետաքրքրվողների թիվը. հատկապես 2010 թվականից հետո մեծ աշխուժություն կա»,- նշում է լեռնագնաց, ճանապարհորդ, «Արևի» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գևորգ Գասպարյանը և հավելում, որ պաշտոնապես օր ունենալը ևս մեկ քայլ է՝ հետաքրքրությունն ավելացնելու:

2013 թվականից Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ը պաշտոնապես նշվում է՝ որպես հայոց լեռների և հայ լեռնագնացների օր: «Այսօր խմբերն են շատացել, սեմինարներ են անցկացվում, լրատվամիջոցներն են շատ խոսում, կամ միգուցե ֆեդերացիայի ստեղծումն է պատճառը»,- ասում է նա՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում:

Գասպարյանը հստակ չգիտի՝ քանի՞ լեռնագնաց կա Հայաստանում, չի կարող պատասխանել՝ ով է լեռնագնաց, ով՝ ոչ:

Մեր զրուցակիցը նաև խմբեր է տանում դեպի Արարատի գագաթ: Նրա խոսքով՝ բարձրացողների մեծ մասը հայեր են:

«Ճիշտ է՝ հիմնականում հայեր են բարձրանում, սակայն օտարերկրացիները ևս գալիս են»:

Հոկտեմբերի 9-ը պատահական ընտրված չէ: 1829 թվականի հենց այս օրը Խաչատուր Աբովյանը բնախույզ-աշխարհագրագետ Պարրոտի և 4 ուղեկցորդների հետ ոտք դրեց Արարատի գագաթին:

| | |
1312 | 0