Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի պարագլուխը

12:05, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի պարագլուխը

Ստամբուլում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից մեկը՝ Նադիր Սալիֆովը, ով հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ։

Հատուկ գործողություններն իրականացրել է Ստամբուլի ոստիկանությունը, փոխանցում է Sozcu պարբերականը:

Թուրքիայում նրա մասին հայտնի դարձավ ադրբեջանցի մեկ այլ քրեական հեղինակության՝ Ռովշան Ջանիևի սպանությունից հետ: Լուրեր էին շրջանառվում, թե Ջանիևի սպանության պատվիրատուն հենց Սալիֆովն է եղել։

Նշվում է, որ Սալիֆովը՝ Մերաբ Ջանգվելաձեի (Սուխումսկի) և Լաշա Շուշանաշվիլիի (Ռուստավսկի) հետ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդների հնարավոր թեկնածուներ են: Նախկին առաջնորդը՝ Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), ամիսներ առաջ 10 տարվա ազատազրկման դատապարտվեց:

12769 | 0
Facebook