Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Սրանում է Ձեր ողբերգությունը». Արթուր Սաքունցը՝ Շարմազանովին

21:05, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Սրանում է Ձեր ողբերգությունը». Արթուր Սաքունցը՝ Շարմազանովին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար»- Էդուարդ Շարմազանով։

Լավ հարցազրույց էր, ստեղծված իրավիճակում զգացմունքների պոռթկում կասեի։

Եթե նման զգացմունքայնություն լիներ իշխանություն ունեցած ժամանակ, վստահաբար չէին լինի այն ամեն թալանն ու ապօրինությունները, սպանությունները, որոնք տեղի ունեցան Ձեր իշխանության տարիներին։

Ինչևէ։

Խոսքերի ու ձևակերպումների տոնայնությունը ոչ մի աղերս չունի «դեռ երկար ժամանակ իշխանությունն անցնելու է Մելիք Ադամյանով»` մեկ֊երկու տարի առաջ արված արտահայտության հետ։

Բայց մեկ փոքր հորդոր` պետք է նաև ճշմարիտ լինել։

Պնդումը, թե քննադատներ չկային, ճիշտ չէ և մեղմ ասած չի համապատասխանում պատմությանը. պետք չի հասնել մինչև Ֆուշեի ժամանակները, ընդամենը մեկ տարի առաջ հայկական մամուլը, սոցիալական ցանցերի նյութերը կարդացեք։

Քննադատներ եղել են, և լավ էլ քննադատել են, բայց լսողը չկար, քննադատական խոսքը հաշվի առնող իշխանությունը չկար։

Քննադական խոսք ասողին էլ բանտարկում էին, նրա նկատմամբ ապօրինի քրեական գործ էին հարուցում, զրկում էին սեփականությունից և աշխատանքից կամ այդ ամենից զրկելու սպառանալիքով սաստում էին, լռեցնում։

Այլ հարց է, որ քծնողներն էին շատ։

Ավելին, հենց Ձեր իշխանությունն էր բուծում, աճեցնում քծնողների մի ամբողջ գվարդիա՝ պալատ, տարատեսակ ճամբարներով և ցուցադրական տեսարաններով։

Քծնողներ, որոնց սերուցքը ամենաստոր հանցագործություններ էր կատարում մարդկանց դեմ և մնում անպատիժ։

Նույնիսկ, այս արդեն անցած, բայց Ձեր իշխանության ժամանակահատվածին վերաբերող քննադատությունը չեք ընդունում հիմա։

Սրանում է Ձեր ողբերգությունը։

Եվ զգացմունքայնությունը ցանկալիի և իրականի միջև այդ մեծ խզվածության գիտակցումից է հորդում։

Հոգ չի, կարևորը` գտնվենք զուտ մարդկային զգացմունքների տիրույթում, որպեսզի կարողանանք միմյանց հետ խոսել և հասկանալ։

Ի դեպ, այս պոստիս ներքո որևէ մեկնաբանություն կամ արձագանք խնդրում եմ չգրել։

Ջնջելու եմ։

Միմիայն Էդուարդ Շարմազանովն ունի իրավունք արձագանքելու կամ ոչ։

Ակնկալում եմ հարգալից և գիտակցված վերաբերմունք իմ խնդրանքին»։

| | |
9957 | 3