Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google+-ն ամբողջությամբ կդադարեցնի աշխատանքը

11:45, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
Google+-ն ամբողջությամբ կդադարեցնի աշխատանքը

Google ինտերնետ-հսկան որոշել է հրաժարվել իր սեփական նախագծից: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Google+-ը կփակվի ցածր հայտնիության և հայտնաբերված խոցելիության պատճառով, որը կարող էր հանգեցնել օգտատերերի տվյալների մասշտաբային արտահոսքին:

«Google+-ի մշակման ընթացքում հետազոտությունը ցույց է տվել զգալի դժվարությունների առկայություն: Հաշվի առնելով այդ դժվարությունները, ինչպես նաև օգտատերերի պասիվությունը, որոշում ենք կայացրել ամբողջովին փակել Google+-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Google-ի բլոգում ասվում է նաև հայտնաբերված խոցելիության մասին, որը թույլ է տվել կողմնակի հավելվածներին հասանելիություն ստանալ օգտատերերի գաղտնի տվյալներին:

Նշվում է, որ Google+-ը կդադարեցնի աշխատանքը 2019թ. օգոստոսին:

13561 | 0
Facebook