Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եղել են ուսանողներ, ովքեր կիսամյակն ավարտել են գերազանցությամբ` միմիայն քաղաքական պայքարում ներգրավված լինելու համար». Բաբկեն Պիպոյան

10:30, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Եղել են ուսանողներ, ովքեր կիսամյակն ավարտել են գերազանցությամբ` միմիայն քաղաքական պայքարում ներգրավված լինելու համար». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր տեղեկացա, որ ուսումնական նախորդ տարվա ավարտին, եղել են ուսանողներ, որոնք իրենց կյանքում առաջին անգամ կիսամյակն ավարտել են գերազանցությամբ` միմիայն ակտիվ քաղաքական պայքարում ներգրավված լինելու համար։ Գերազանց են ստացել, գովաբանվել են, որ փողոցային պայքարի համար ջանք չեն խնայել, բայց իմացա նաև, որ «գերազանցիկները» քննարկում ու «վատ» գույներով են բնութագրում այն դասախոսներին, որոնք բավարարվել են՝ ընդառաջելով «բավարար» գնահատականը։
     Սիրելի մանկավարժներ, դասախոսներ, քաջ գիտակցում եմ, որ ինքներդ երազում էիք երկար սպասված փոփոխությունը, բայց խնդրում եմ՝ շարունակեք կրթել, առանձին գնահատելով մարդկային որակները՝ այդ թվում հայրենիքը սիրելն ու հանուն գաղափարի պայքարելը՝ տարանջատելով գիտելիքից։
     Պայքարող տեսակն իր տեղն ունի, գիտելիքի կրողը՝ իր։
     Առանձին-առանձին կենսական նշանակություն ունեն մեր ապագայի հարցում, չի կարելի նույնականացնել. արժևորենք տարանջատ»։

5232 | 0
Facebook