Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Փաշինյանը համաձայնեց Մոսկվայի առաջարկին ու հայտնվեց ՌԴ-ի լարած թակարդում. «Ժամանակ»

09:55, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
Փաշինյանը համաձայնեց Մոսկվայի առաջարկին ու հայտնվեց ՌԴ-ի լարած թակարդում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռևս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով:

Հայաստանն առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության և ՀՀ դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներ կտրականապես դեմ էին դրան: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց այդ առաջարկին, որ փարատի ՀՀ նոր իշխանության հակառուսական լինելու կասկածները կամ մեղադրանքները, սակայն դրանով հանդերձ հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում:

Հիմա էլ ՀՀ իշխանությունը խնդիրներ ունի ամերիկյան կողմի հետ: Սիրիա մեկնող հայ սակրավորները, ի դեպ, մասնագիտական պատրաստություն են անցել ամերիկյան մասնագետների մոտ եւ ամերիկյան ֆինանսավորմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
11032 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am