Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Միջազգային

«Ինձ ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում, քան Հայաստանի հավաքականում հանդես գալը». Յուրա Մովսիսյան

00:50, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Ինձ ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում, քան Հայաստանի հավաքականում հանդես գալը». Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է հավաքական վերադառնալու իր որոշման մասին։

«Ես վերադառնում եմ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում 3 տարի հանդես չգալուց հետո որոշեցի վերադառնալ և կրկին խաղալ։ Երբեք չէի մտածում, որ կվերադառնամ՝ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, բայց մենք ունենք նոր, ազատ Հայաստան և ինձ ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում, քան Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալը։ Անհամբերությամբ սպասում եմ Հայաստան ժամանելուս և մեր նոր ճամփորդությունը սկսելուս։ Հույս ունեմ տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ՝ հոկտեմբերի 13-ի և 16-ի խաղերին։ Հաղթանակները վերադարձնելու միակ տարբերակը մեր երկրպագուների աջակցությունն է»,- նշել է նա։

| | |
5076 | 1
Facebook