Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Յուվեցի Կարոն հայհոյել է Կարամելի Հարութին, նա էլ զայրացել է և հանել ատրճանակը. մանրամասներ

23:20, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Յուվեցի Կարոն հայհոյել է Կարամելի Հարութին, նա էլ զայրացել է և հանել ատրճանակը. մանրամասներ

Ըստ Armtimes.com-ի տեղեկությունների՝ Հարություն Ղարագյոզյանն ու Կարո Կարապետյանը հոկտեմբերի 6-ին հանդիպելիս են եղել երկրորդ անգամ: Առաջին անգամ հանդիպել են կրկին գույքային վեճի հետ կապված զրուցելու, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ապա գիշերը կրկին հանդիպում են կազմակերպել «Այգի» հացատանը: Նրանք զանգահարել են ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին և խնդրել՝ իրենց զրույցին ներկա լինել: Մանուկյանն այդպես էլ արել է ու ժամանել «դեպքի վայր»: Ըստ նախնական տեղեկության՝ զրույցը վերածվել է վիճաբանության, ինչի ժամանակ էլ Կարո Կարապետյանը հայհոյել է Հարություն Ղարագյոզյանին, նա էլ զայրացել է և հանելով ատրճանակը՝ կրակոցներ արձակել Կարապետյանի ուղղությամբ: Ինչից հետո Աբրահամ Մանուկյանը ահազանգել է ոստիկանություն, իսկ Հարություն Ղարագյոզյանը լքել դեպքի վայրը: Ըստ մեր նախնական տեղեկությունների՝ Ղարագյոզյանն այդ օրը հանդիպել է ընկերների հետ և ասել, որ «նրա պատճառով չի գնալու նստի»: Ապա Ղարագյոզյանը գնացել է ընկերոջ արտադրամաս, որտեղ էլ ըստ վարկածի՝ տեղի է ունեցել ինքնասպանությունը. դեռ հայտնի չէ, թե ե՞րբ է Ղարագյոզյանը կրակել իր վրա, դեպքի օրը՞, թե՝ հաջորդ օրը առավոտյան. նրա դին իրավապահները հայտնաբերել են հոկտեմբերի 7-ի կեսօրին՝ 12:00-ի սահմաններում: Ղարագյոզյանի երկու զենքերն էլ օրինական են եղել. դեպքի վայրում հայտնաբերված «Բերետտա» ատրճանակը նրան նվիրած է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մանուկյանը: Մյուս ատրճանակը, որը հայտնաբերվել է արտադրամասում, Ղարագյոզյանին տրվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից:

Գործով առանցքային ականատես վկա Աբրահամ Մանուկյանն արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է: Նա աղբյուրի հետ զրույցում չի ցանկացել խոսել դեպքի մասին. «Իրավապահները զբաղվում են, վերջ: Ես տեղեկություն չեմ տալիս, քանի որ քննություն է գնում»,- եզրափակել է նախկին պատգամավորը:

Թե ինչ գույքային վեճ են ունեցել նախկին պատգամավորները պարզել չի հաջողվել:

Սպանված Կարո Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է արյունալի իրադարձությունների կենտրոնում: Վերջինս ծնունդով Արարատի մարզի Շահումյան համայնքից է: Շահումյան համայնքը նախկինում կոչվել է Յուվա, ու այստեղից էլ առաջացել է պատգամավորի մականունը: Նրա հայրը՝ Երեմ Կարապետյանը, նույնպես եղել է պատգամավոր. նա մահացել է 2006 թ.-ին:

ԲՀԿ-ական պատգամավորը մասնագիտությամբ իրավագետ էր ու մինչ պատգամավոր դառնալը աշխատել է ուժային կառույցներում: 1991-ին ավարտել է Կիևի ոստիկանական ակադեմիան: 1997-2003-ին եղել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնական, իսկ 2003-2007-ին՝ ՆԳՆ Աշտարակի բաժնի պետ: 2007-ին տեղ է զբաղեցրել ԲՀԿ համամասնական ցուցակում ու հայտնվել խորհրդարանում: 2012-ին նույնպես Կարոն իր տեղն է ունեցել ԲՀԿ ցուցակում ու դարձել է պատգամավոր:

Հայկական մամուլը բազմիցս է գրել 2009 թվականին Կարո Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցների մասին:

2009 թվականի հոկտեմբերի հինգին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Կարո Կարապետյանը Երասխ-Երևան ավտոճանապարհին իրեն պատկանող «Մերսեդես» մեքենայում վեճի էր բռնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վերջինս հարվածել էր Յուվեցի Կարոյին, իսկ Կարոն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակից կրակ էր բացել Զադոյանի վրա: Փամփուշտները վնասել էին Զադոյանի ուսն ու ոտքերը: Բացի հրազենային վնասվածքներ պատճառելը, Կարո Կարապետյանը նաև ծեծել էր Զադոյանին, ինչի հետևանքով վերջինս ստացել էր ուղեղի ցնցում: Դեպքը հանրային լայն արձագանք ստացավ, այն ժամանակվա Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը անգամ կարծիք էր հայտնել՝ ասելով, որ Կարո Կարապետյանը պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Սակայն հետո, դատարանի որոշմամբ, Յուվեցի Կարոն գործով ճանաչվել է տուժող՝ չնայած նրան, որ հենց ինքն էր կրակել Զադոյանի վրա, իսկ վերջինս էլ՝ մեղադրյալ: Ավելի ուշ գործի վարույթը կասեցվել է, ու ինչքան էլ Արթուր Զադոյանը պատկան մարմիններին բողոքներ է հղել, գործն այդպես էլ փակվել է: Այս գործը, սակայն, մի քանի տարի անց վերաբացվել էր. Զադոյանը մեղավոր էր ճանաչվել Կարապետյանին միջին ծանրության վնաս պատճառելու համար, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության հիմքով: Իսկ Զադոյանի վրա կրակոցներ արձակելու համար Կարո Կարապետյանն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել՝ «ինքնապաշտպանվել էր»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
18170 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
մի մարդ
մի մարդ 09:28, 09.10.2018
շանմազանով էս էր այն իշխանությունը, որին շան նման պաշտպանում էս: Ուշքի արի հանուն երեխաներիտ