Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Հայտնի են Կոպայի մրցանակի հավակնորդների անունները

20:50, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնի են Կոպայի մրցանակի հավակնորդների անունները

Հեղինակավոր «France Football» պարբերականը հրապարակել է Կոպայի մրցանակի հավակնորդների անունները: Այսուհետ այն կշնորհի մինչև 21 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Կոպայի մրցանակն անվանակոչվել է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռայմոն Կոպայի պատվին։ Նա առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստն էր, որ 1958 թվականին արժանացավ «Ոսկե գնդակ»-ի։ Այս մրցանակի հավակնորդներից լավագույնին ընտրելու են «Ոսկե գնդակ»-ի՝ տարբեր տարիների մրցանակակիրները։ Առաջին Կոպայի մրցանակի հավակնորդները հետևյալ ֆուտբոլիստներն են՝

Հուսեմ Աուար՝ «Լիոն»

Թրենթ Ալեքսանդր-Արնոլդ՝ «Լիվերպուլ»

Պատրիկ Կուտրոնե՝ «Միլան»

Ռիտսու Դոան՝ «Գրոնինգեն»

Ջանլուիջի Դոնարումա՝ «Միլան»

Ամադու Հայդարա՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգ»

Ջասթին Կլյուվերտ՝ «Ռոմա»

Կիլիան Մբապե՝ ՊՍԺ

Քրիստիան Պուլիշիչ՝ «Բորուսիա» Դ․

Ռոդրիգո՝ «Սանթոս»

Հայտնի են Կոպայի մրցանակի հավակնորդների անունները
Հայտնի են Կոպայի մրցանակի հավակնորդների անունները
| | |
1491 | 0