Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Ինն ամիսների ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է ամբողջ նախորդ տարվա համեմատ 2,5 անգամ ավելի գումար

18:50, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Ինն ամիսների ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է ամբողջ նախորդ տարվա համեմատ 2,5 անգամ ավելի գումար

Քննչական կոմիտեում 2018թ-ի մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում քննված քրեական գործերով վերականգնվել է 1 միլիարդ 215 միլիոն 883 հազար 750 ՀՀ դրամի պատճառված վնաս, որից 49%-ը՝ 573 մլն 302 հազար 915 ՀՀ դրամ գումարը, միայն վերջին ամիսներին՝ հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող Կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Համեմատության համար ասեմ, որ 2017թ.-ի ամբողջ տարվա ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է 537869999 ՀՀ դրամ գումար: Այսինքն, 2018թ.-ի 9 ամիսների ընթացքում վերականգնվել է մոտ 2,5 անգամ ավելի գումար»,- ասել է Գրիգորյանը:

| | |
2188 | 0
Facebook