Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորության արարողությունը

17:25, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Իսպանիայում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորության արարողությունը

Բարսելոնայում թագավորական ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներն ու երկրպագուները հրաժեշտ են տվել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին, հաղորդում է Associated Pressը:

Կաբալյեն մահացել է 85 տարեկան հասակում հիվանդանոց, որտեղ գտնվում էր սեպտեմբերից:

Sant Andreu-ի գերեզմանատանը ներկա են եղել Իսպանիայի թագուհի Սոֆիան, երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսպանացի տենոր Խոսե Կարերասը:

«Նա ինձ համար ավագ քույր էր»,- ասել է տենորը:

Աշխարհահռչակ օպերային երգչուհուն հուղարկավորել են իր մոր կողքին:

Կաբալյեի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

10843 | 0
Facebook