Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ գազի սակագնի վերանայման և Պուտինի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

17:20, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ գազի սակագնի վերանայման և Պուտինի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Մասնավորապես, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն այցի ժամանակ նա հանձնարարել է նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։

Փաշինյանը տեղեկացրել է, որ հնարավոր է` նոյեմբերի 8–ին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ևս մեկ հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի կեսին։

Բաղրամյանն իր հերթին ասել է, որ գազի 150 դոլար գինն արդարացված չէ, և օպտիմալ կլիներ սահմանին 140 դոլարը, իսկ սպառողների համար սակագինը նույնպես պետք է վերանայել։

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է հիմնավորել առաջարկները լուրջ փաստարկներով։

7903 | 0
Facebook