Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«ՀՀԿ-ն ողջամտություն է ցուցաբերում». Կարինե Հարությունյան

17:10, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«ՀՀԿ-ն ողջամտություն է ցուցաբերում». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աննկարագրելի ժամանակներ ենք ապրում: ՀՀԿ-ն ողջամտություն է ցուցաբերում: Այս պահին գոնե ՀՀԿ մի քանի պատգամավորների տարբեր հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Հուսանք, որ այդ երկու-երեք պատգամավորների շարքը կմեծանա, նրանց վարքագիծը վարակիչ կլինի իրենց գործընկերների, կուսակիցների համար, և հակառակ բևեռում կամ քիչ մարդ կմնա, կամ ողջ կուսակցությունը, ի վերջո, կգիտակցի, որ ժողովրդի կամքին հակառակվելը հավասարազոր է սեփական քաղաքական մահվան դատավճռի տակ ստորագրելուն:
     Եթե ՀՀԿ-ականների այս ողջամտության տակ որևէ այլ բան չկա, քան իսկապես ժողովրդի կամքին ենթարկվելը (ենթարկվելը վատ բառ չէ, անգամ հաճելի է այս դեպքում), ապա պետք է գնահատել այս քայլը: ՀՀԿ-ն ինքնամաքրման անհրաժեշտություն ունի, թող մաքրվեն, թող պայքարեն քաղաքական դաշտում վերահաստատվելու, նորովի կայանալու համար:
     Ժամանակին Աշոտ Նավասարդյանը, ստեղծելով ՀՀԿ-ն, երջանիկ Հայաստանի մասին էր երազում: ՀՀԿ-ն խաթարել- խեղաթյուրել-խոչընդոտել է դեպի այդ երջանկություն տանող երկրի ճանապարհը: Եվ ՀՀԿ-ն՝ ինքն էլ պետք է ուղղի իր սխալը»:

| | |
5610 | 1