Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը ռուս կանանց արցախյան այցին

15:05, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը ռուս կանանց արցախյան այցին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց արցախյան այցին:

«Նրանք, ովքեր խաղաղություն են ցանկանում, չպետք է շարունակեն պատերազմը, նրանք, ովքեր ցանկանում են կանխել մարդկային զոհերը, չպետք է օկուպացնեն այլ պետությունների հողերը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Բացի այդ, Բաքվում «ուսումնասիրում են» այցը, որից հետո որոշում կկայացվի՝ ՌԴ քաղաքացիներին «Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այցի» համար «սև ցուցակում» ներառելու մասին:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ հանդիպել էր Աննա Հակոբյանի և նրա նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից՝ Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մշակութային և լրատվական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ:

9833 | 0
Facebook