Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Հեռախոսը պայթում էր զանգերից». Մհեր Ղալեչյան

22:05, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Հեռախոսը պայթում էր զանգերից». Մհեր Ղալեչյան

Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եմ, որ 2000-ականներին Սամվել Մայրապետյանն ինչ պատուհաս էր դարձել երևանցիների համար: Ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ էին մղկտալով, լացելով մեր մոտ գալիս, աղաչում, որ մի բան անենք, օգնենք, տները ձեռքներից վերցնում են:
     Հենց գործի էինք գալիս, հեռախոսը պայթում էր զանգերից. թե բա հասեք, մեզ տներից վռնդում են, մեր տունը քանդում են, մեզ փողոց են շպրտում: Բնական է, որ ամեն տեղ չէինք կարող գնալ. Կոզերնի թաղամասից մինչև Հյուսիսային պողոտա, Պուշկին, Բուզանդ, ո՞ր մեկը գնայինք: Որտեղ վազում էինք, նույն պատկերն էր` ոստիկաններով, ԴԱՀԿ աշխատակիցներով, սպեցնազով մարդկանց տներից դուրս էին հանում, տան եղած-չեղածը շպրտում փողոց` կին, երեխա, ծեր, բացարձակ հաշվի չէին առնում, Սամվել Մայրապետյանն էլ հոխորտում էր` լավ էլ գին եմ տալիս, էդ ա, ուզում եք, չեք ուզում, էդ ա... մարդը պրոբլեմ չուներ, Քոչարյանի մերձավորն էր, Արմենչիկի բիզնես-պարտնյորը:
     Ու չեմ մոռանում երեխաների հետ փողոցում հայտնված կանանց անեծքները Սամվել Մայրապետյանի հասցեին. անիծում էին, թե բկիդ է կանգնելու ագահությունդ, ոʹր չես մարսելու, ոʹր վերև Աստված կա, վաղ թե ուշ մարդկանց տներից զրկելու համար պատժվելու ես, թող քո երեխաները նույն օրին արժանանան:
     Ոնց որ թե վերև Աստված մարդկանց ձայնը լսել է... Մեկ էլ հիշի, որ Սամվել Մայրապետյանի չափ մարդիկ անիծում էին Գրիշա Հարությունյանին...»:

| | |
25083 | 1
Ideal համակարգ