Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Հեղափոխությունը վտանգի մեջ է». Լևոն Շիրինյան

15:00, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Հեղափոխությունը վտանգի մեջ է». Լևոն Շիրինյան

Հայաստանի քրիստոնյա-դեմակրատական
     շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«Հեղափոխությունը վտանգի մեջ է.

Հանրապետականների վարքագծի վերջին փոփոխությունը ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ հետադիմությունը կազմակերպվել է, ունի որոշակի ուժ և անցնում է հակահարձակման: Ուստի ես, դիմում եմ ձեզ՝ Թավշյա հեղափոխության իդեալների կրողների, ներկայացնելով հանրաքվեով քաղաքական ճգնաժամը հաղթահարելու տեսակետը: Հանրաքվեի թերթիկը ստեղծված նոր իրավիճակում պետք է ունենա 4 կետ՝
     1. սերժական սահմանադրության և համապատասխան օրենսդրության կասեցում, մինչև խորհրդարանական նոր ընտրություններ
     2. 2-րդ հանրապետության ազգային ժողովի կասեցում
     3. պետական խորհրդի ստեղծում, որին պետք է հաձնվի նոր խորհրդարանի ստեղծում
     4. վարչապետի ուղղակի ընտրություն հանրաքվեով, հանձին հեղափոխության առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանի
     Այս առաջարկվող տարբերակի մերժումը ծնում է հայրենքի և պետության հանդեպ բազմաթիվ վտագներ, իսկ ժողովրդի մեծաթիվ զանգվածի մոտ անգործության վիճակ, ինձ թվում է՝ նոր պայմաններում բացառապես ժողովրդական ընդվզումի վրա հենվելն արդյունավետ և միակ ճանապարհը չէ: Քաղաքացի, հիշի՛ր, միակ սուվերենը ժողովուրդն է և նրա կամքը, իսկ սահմանադրական մանիպուլացիաները մեր ճանապարհը չեն»:

| | |
6689 | 2