Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Մարզերում բացահայտվել են ապօրինի գործունեության դեպքեր. ՊԵԿ

14:25, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Մարզերում բացահայտվել են ապօրինի գործունեության դեպքեր. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր: Պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 հազար դրամ: Ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է տուգանքի գանձում՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, որն այս դեպքում կազմում է 3 միլիոն 538 հազար դրամ: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:

Մեկ այլ դեպքով էլ ՊԵԿ ՕՀՎ մարզային 16-րդ (Տավուշի) բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցները «Դավիթ և Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում և առևտրի սրահում իրականացրել են հսկիչ գնում: Արդյունքում՝ ընկերության աշխատակիցները 50 վրացական լարիով կատարել են բենզինի վաճառք և լիցքավորել հսկիչ գնում իրականացնող աշխատակցի ավտոմեքենան, ինչպես նաև կատարել են 110 վրացական լարիի փոխանակում ՀՀ դրամի՝ խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները»։

| | |
3592 | 0
Ideal համակարգ