Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Դիմում եմ եռյակին». Ատոմ Մարգարյան

01:05, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Դիմում եմ եռյակին». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի պայմանով հետդարձ չի լինի...

Ազգային ժողովի ընտրությունները հաջորդ տարվա գարնանն անցկացնելու վերաբերյալ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի «փաստարկները» ամբողջությամբ կառուցված են ավազի վրա, քանզի թերևս հենց այդ կառույցներն են, որ ամենից շատ են պատրաստ հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ահավասիկ և՛ ձևավորված ու արմատակալած կուսակցական կառույցներ ունեն, և՛ ողջ երկրով մեկ գրասենյակների ու կուսակցական տարածքների ընդլայնված ցանցեր, և՛ փող, իհարկե, ընտրությունների վրա օրինականորեն ծախսելու՝ քարոզարշավ, գրասենյակների ֆինանսավորում և այլն, և՛, իհարկե, քաղաքական պայքարի պատրաստ կուսակցական զինվորիկների շարքեր: Այլ է խնդիրը, որ եթե ընտրությունները կայանան ասենք` վաղը, այդ ուժերը միասին վերցրած, ասենք՝ դաշինք կազմած, կկարողանա՞ն արդյոք հաղթահարել ԱԺ մուտքի անցողիկ շեմը:
     Եթե ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն դեմ են երկրի քաղաքական կյանքում 2-3 տասնամյակ մշտապես ներկա ու տոն տվող քաղաքական ուժերը, ապա այդ դեպքում ի՞նչ ասեն նորաստեղծ ու ոչ այնքան երկար կենսագրություն ունեցող, սակայն կայացած կառույցներ, գրասենյակների ցանց ու այդքան փող չունեցող կուսակցությունները: Սակայն վերջիններս չգիտես ինչու չեն տվայտվում ԱԺ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու առաջարկից, այլ պատրաստվում են դրանց, թեև նրանք նշված եռյակի վերը թվարկված հնարավորությունները չունեն, այդ թվում՝... ՔՊ-ն, «Լույսը»-ը կամ ասենք՝ «Սասնա ծռերը»:
     Հետևաբար ընտրությունները մինչև գարուն հետաձգելու վերաբերյալ «եռյակ դաշինքի» առաջարկների մոտիվացիան հստակ է` առաջիկա ձմեռը լուրջ փորձություն է լինելու ներկա կառավարության և անձամբ վարչապետի համար՝ երկրի սոցիալական իրավիճակի վատթարացման պատճառով, ինչից հետո նրանք կասեն՝ տեսաք ինչ եղավ ու վերստին ետ կգան իշխանության՝ այս կամ այն ձևով: Սրանք բացարձակապես սին հույսեր են. հանրությունը գերակշիռ մեծամասնությամբ արդեն վճռաբար ոչ է ասել այդ ուժերին ու ոչ մի պայմանով հետդարձ չի անի:
     Դիմում եմ եռյակին՝ իրատես եղեք, հարգելիներս, առերեսվեք իրականությանը: Հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունների գնալը կարծում եմ առաջին հերթին ձե՛ր շահերից է բխում, քանզի լավ եք տեսնում, թե ամեն աստծո օր ձեր անփառունակ իշխանավարման տարիների ինչպիսի հանցագործ, մութ ու քստմնելի էջեր, դեմքեր ու դրվագներ է բացահայտում՝ առանց այդ էլ վերջին հանգրվանին հասցնելով ժողովրդի մեծ մասի վրդովմունքը: Ու վախենամ` արդեն առաջիկա շաբաթներին նրանք փողոց դուրս գան ոչ թե դատարկ ու վեր բարձրացրած ձեռքերով, այլ այն ամենով, ինչ ձեռքները կընկնի»:

| | |
6635 | 0