Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Հուսով եմ` Նիկոլ Փաշինյանը վերջ կդնի ուսուցիչների հանդեպ այս վերաբերմունքին». Սերոբ Խաչատրյան

18:20, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Հուսով եմ` Նիկոլ Փաշինյանը վերջ կդնի ուսուցիչների հանդեպ այս վերաբերմունքին». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի ոչ մի նախագահ չի մասնակցել Ուսուցչի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներին։ Որպես կանոն մասնակցել են վարչապետները։ Իսկ անցած տարի մասնակցում էին միայն ԿԳ նախարարը և Երևանի քաղաքապետը։ Փոխարենը` Հայաստանի առաջին դեմքը միշտ մասնակցել է ուժային կառույցների մասնագիտական տոների միջոցառումներին։ Հուսով եմ` Նիկոլ Փաշինյանը վերջ կդնի ուսուցիչների հանդեպ այս վերաբերմունքին և կլինի Հայաստանի առաջին ղեկավարը, ով կմասնակցի Ուսուցչի տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը»։

| | |
7525 | 0