Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԺ-ն օր առաջ, ժամ առաջ պետք է ցրվի». Արթուր Սաքունց

15:20, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«ԱԺ-ն օր առաջ, ժամ առաջ պետք է ցրվի». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ-ի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը փաստորեն իրեն բացահայտեց որպես ՀՀ-ում նախկին իշխանությունների ժամանակ ձևավորված համակարգային կոռուպցիայի և անպատժելիության, մարդու իրավունքների խախտումների, այդ թվում սպանությունների փաստերով, պետության դեմ կատարված հանցագործություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ արդարադատության իրականացման թիվ մեկ խոչնըդոտող կառույցը, նշված հանցագործությունների կատարման մեջ մեղավոր և կասկածվող անձանց հովանավորող թիվ մեկ կառույցը:

ԱԺ-ն օր առաջ, ժամ առաջ պետք է ցրվի:

ՀՀԿ և Սերժ Սարգսյանի իշխանության կամքով և ձեռադրմամբ ձևավորված օրենսդիր մարմինն անելիք չունի Հայաստանի Հանրապետությունում, քանի որ հանդիսանում է բարեփոխումների թիվ մեկ խոչընդտող մարմինը»:

4240 | 4
Facebook