Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ հրաժարականի սցենարի շուրջ ևս մեկ անգամ պետք է մանրամասն մտածենք». Նիկոլ Փաշինյան

12:55, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Իմ հրաժարականի սցենարի շուրջ ևս մեկ անգամ պետք է մանրամասն մտածենք». Նիկոլ Փաշինյան

Լրագրողի հարցին՝ սցենար էր առաջ քաշվում, որ, այնուամենայնիվ, Ձեր հրաժարականից հետո կարող են նոր վարչապետ ընտրել և Դուք կկորցնենք ուժայինների նկատմամբ վերահսկողությունը, հավաքները կցրվեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև ժողովուրդը և մենք որևէ մեկին նման հնարավորություն չեն տա, որովհետև, կրկնում եմ, եթե որևէ մեկը որոշել է մտնել հայ ժողովրդին խանգարողի, պրոբլեմներ ստեղծողի դերակատարման մեջ, ժողովուրդն այդ պրոբլեմը լիկվիդացնելու ձևը կգտնի»:

Հարցին՝ որոշե՞լ է, թե երբ է հրաժարական տալու, վարչապետն ասաց. «Եթե ինձնով լիներ՝ վաղուց կտայի, բայց որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա այդ սցենարի շուրջ, ևս մեկ անգամ պետք է մանրամասն մտածենք, բայց, իհարկե, դեկտեմբերին արտախորհրդարանական ընտրությունները կկայանան»:

5997 | 4
Facebook