Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար». ՌԴ ԱԳՆ

13:15, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին «Известия» պարբերականին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը՝ բանակցային ճանապարհով: Հայ և ադրբեջանցի ժողովուրդների՝ անվտանգության, կայունության և զարգացման հարցում կենսական հետաքրքրվածությունը բանակցային գործընթացի հիմք և քաղաքական շարժիչ են հանդիսանում»,- ասել է Կարասինը:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Այն ամրագրված է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատված է Վլադիմիր Պուտինի և հակամարտող երկու երկրների առաջնորդների վերջին հանդիպումների ընթացքում»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

9786 | 0
Facebook