Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Հին Երևանի ոչնչացման գործում այս մարդը մեծ դեր ունի». Կարինե Հարությունյան

02:10, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Հին Երևանի ոչնչացման գործում այս մարդը մեծ դեր ունի». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայրապետյանի ձերբակալությունը սրտովս է մի ուրիշ ձևի: Քոչարյանի ժամանակներից սկսած՝ հին Երևանի ոչնչացման մեջ մեծ դեր ունի այս մարդը: Մայրաքաղաքի կենտրոնի հնաբույր, հին Երևանի պատկերը ձևավորող-ներկայացնող կառույցների փոխարեն` մեկը մյուսից դեգեներատ շենքեր կառուցողն է նա:
     ...2000թ-ին (լավ չեմ հիշում), կարծեմ Վազգեն Սարգսյան փողոցում էր, մի գեղեցիկ շենք էին քանդում՝ կարմրավուն աղյուսից: Կանգնեցի, գոռգոռացի, հետո զանգեցի քաղաքաշինության նախարարություն, Ճարտարապետների միություն, գրեցի... Օգուտն այն եղավ, որ հաջորդ օրն աղմուկ բարձրացավ, ճարտարապետներ խոսեցին, և որպեսզի այդ աղմուկը դադարի, Նարեկ Սարգսյանն այդ քարերը համարակալելու որոշում կայացրեց: Մինչև հիմա աչքիս առաջ են կարմիր աղյուսները՝ սպիտակ կավիճով համարակալած` 252, 253, 254... Որտե՞ղ են այդ քարերը: Այնքա՜ն կենդանի էին:
     Նարեկ Սարգսյանին էլ բռնեք, իսկ Քոչարյանը պիտի վերադառնա իր արժանի տեղը»:

| | |
5365 | 0
Ideal համակարգ