Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մայրապետյանը՝ Արմեն Գևորգյանի համար

14:20, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Մայրապետյանը՝ Արմեն Գևորգյանի համար

Արդեն հայտնել էինք, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: Սամվել Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահը: Ասում են՝ Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի գործընկերներից է, բիզնեսներ ունի նաև Քոչարյանի որդու հետ: Արմեն Գևորգյանի պաշտոնավարման ժամանակ Մայրապետյանը երկար տարիներ կառավարության միջոցով Երևանի կենտրոնում «գերակա հանրային շահ» ճանաչված հողակտորների գլխավոր կառուցապատողներից մեկն է եղել: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ էլիտար բնակարանները Գևորգյան-Մայրապետյան երկյակը վաճառում է հիմնականում պետական պաշտոնյաներին: Իշխանական շրջանակներում բոլորն էլ գիտեին, որ էլիտարների, այսպես ասած, պապան հենց Արմեն Գևորգյանն է, իսկ Մայրապետյանն ընդամենը կատարող է։

Լուրեր էին շրջանառվում նաև, որ, օրինակ, հատուկ Վիգեն Սարգսյանի համար Մայրապետյանը Հյուսիսային պողոտայի իր շենքերից մեկը մեկ հարկով բարձրացրել է, նոր, ընդարձակ հարկ կառուցել, որպեսզի Սարգսյանը մի ամբողջ հարկաբաժին ունենա:

Նշենք, որ ամիսներ առաջ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչները նամակով դիմել էին ՀՀ նոր իշխանություններին՝ խնդրելով հանձնարարել Պետական վերահսկողական ծառայությանն իրականացնել ստուգումներ՝ պարզելու այդ որոշումների իրավաչափությունը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
27913 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Edita
Edita 17:16, 08.10.2018
Եթե մենք այսքանը կարդալով գժվում ենք,բա Նիկոլը ինչ անի,որ սողունի հախից գա;
Карен
Карен 13:06, 11.10.2018
Никол Пашинян должен поменять судей и тогда всё пойдёт как по маслу !!!