Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստվում եմ հանդիպել պարոն Ծառուկյանի հետ». Նիկոլ Փաշինյան

11:55, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Պատրաստվում եմ հանդիպել պարոն Ծառուկյանի հետ». Նիկոլ Փաշինյան

«Ես տեղեկացել եմ, որ իմ՝ Փարիզում եղած ժամանակ, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել և պաշտպանել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը: Ես պատրաստվում եմ այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք: Կարծում եմ՝ ՀՅԴ-ի հետ նունպես կլինի հանդիպում»,- լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով իր հրաժարականի հարցին՝ նշել է. «Ես չեմ ուզում մենք նմանվենք այն իշխանություններին, որ հանրութունը երկար ժամանակ պահանջում է հրաժարական տալ և նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ՝ հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս: Պետք է այնպես անել, որ այս իրավիճակը հասկանալի լինի բոլորի համար՝ իր բոլոր նրբութուններով»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ որևէ գործողություն չպետք անի՝ ժողովրդի անվտանգությունը վտանգի տալ չդնելու համար:

15896 | 5
Facebook