Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ինչո՞վ են տարբերվում բարիկադները կառուցելու ժամանակները բարիկադներն ապամոնտաժելու ժամանակներից». Նիկոլ Փաշինյան

11:25, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Ինչո՞վ են տարբերվում բարիկադները կառուցելու ժամանակները բարիկադներն ապամոնտաժելու ժամանակներից». Նիկոլ Փաշինյան

«Այսօր բացառված է, որ որևէ անմեղ քաղաքացի ենթարկվի քրեական պատասխանատվության քաղաքական միջամտության պատճառով: Այսօր այդ մթնոլորտն առկա է»,- Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական տոնի առթիվ հրավիրված միջոցառմանն, իր ելույթում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում ասել, թե ինչով են տարբերվում բարիկադները կառուցելու ժամանակները բարիկադներ ապամոնտաժելու ժամանկից. տարբերվում է նրանով, որ այս երկրորդ ժամանակաշրջանը, երբ, ըստ էության, բաժանարար բարիկադներ չկան, սա նշանակում է, որ կա բաց հրավեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, պրոֆեսիոնալ հատկություններ ունեցող մարդկանց ներգրավել Հայաստանի զարգացման պետականաշինության, ժողովրդի անվտանգության, բարեկեցության, արդարության հաստատման գործում: Եվ ես համոզված եմ, որ ՀՀ-ում, պետական մարմիններում և պետական մարմիններից դուրս կա բավարար պոտենցիալ, որը կներգրավի մեր երկրի ապագան կառուցելու գործում: Ընդ որում, ես կարծում եմ, որ այդպիսի պոտենցիալ կա նաև այն քաղաքական ուժերում, որոնք այս ընթացքում հայտնվել են բարիկադներից այն կողմ, բայց բարիկադներն ապամոնտաժվելուց հետո, իհարկե, այն մարդիկ, որոնք ունենան հայրենիքին և պետությանը ծառայելու պատրաստակամություն, բոլոր այդ մարդիկ կհրավիրվեն ծառայելու մեր ընդհանուր գործին, մեր ընդհանուր երազանքների իրականացմանը»:

«Ինչո՞վ եմ տարբերվում բարիկադները կառուցելու ժամանակները բարիկադներն ապամոնտաժելու ժամանակներից». Նիկոլ Փաշինյան
| | |
2186 | 2