Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է օպտիմալացնել այն բուհերը, որոնք առանց դասի հաճախելու, ուսանողին փոխադրում են կուրսից կուրս». Նարե Հովհաննիսյան

21:10, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Պետք է օպտիմալացնել այն բուհերը, որոնք առանց դասի հաճախելու, ուսանողին փոխադրում են կուրսից կուրս». Նարե Հովհաննիսյան

Հյուսիսային համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանող, հասարակական գործիչ Նարե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իհարկե, ես կողմ չեմ, որ մասնավոր բուհերը մեխանիկորեն օպտիմալացվեն, քանի որ իմ համոզմամբ մի քանի այլ դրական կողմերի հետ միասին այլընտրանք են ստեղծում նաև մատչելի վարձավճարների առումով:
     Բայց միանշանակ պետք է օպտիմալացնել այն բուհերը, որոնք առանց դասի հաճախելու, ուսանողին փոխադրում են կուրսից կուրս, առանց քննություններին ներկա գտնվելու գնահատական են շռայլում, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ...
     Պետք է օպտիմալացնել այն մասնավոր բուհերը, որոնք ակադեմիական մթնոլորտ չեն ստեղծում, ավելին՝ ուսանողի վճարած վարձի դիմաց պատասխանատու ձևով չեն տրամադրում իրենց պարտականությունների մեջ մտնող ծառայությունները՝ սկսած դասախոսների տարերային բացակայություններից, դասը զանգից 10 և ավել րոպեներ հետո սկսելուց, ոչ պորֆեսիոնալ դասախոսների ժամերը վստահելուց և այլն...
     Միգուցե Երևանի պետական համալսարանի լավագույն ֆակուլտետներից մեկի՝ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտը լինելուց հետո մի փոքր դժվար է համակերպվել մասնավոր բուհի՝ կրթության նկատմամբ անկազմակերպ և անպատասխանատու մթնոլորտին:
     Հ.Գ. Կարծում եմ՝ իմանալով հանդերձ, թե որ բուհում եմ ես սովորում, դժվար չէ գուշակել բուհի անունը»:

4409 | 0
Facebook