Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում ձերբակալված Ինտերպոլի նախագահը հրաժարական է տվել

10:20, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Չինաստանում ձերբակալված Ինտերպոլի նախագահը հրաժարական է տվել

Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ օրեր առաջ անհետացած Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը ձերբակալվել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցով չինական գերատեսչության աշխատակիցների կողմից, փոխանցում է BBC-ն:

Պեկինում հայտնել են, որ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Մեն Հունվեյին կասկածում են կաշառակերության համար, սակայն կոնկրետ մեղադրանքների մասին չի հաղորդվում:

Ինտերպոլն, իր հերթին, հայտարարել է, որ կիրակի ստացել է կազմակերպության նախագահի՝ աշխատանքից անհապաղ ազատվելու մասին դիմումը:

Մեն Հունվեյը նաև Չինաստանի հասարակական անվտանգության նախարարի տեղակալն էր:

Ինտերպոլի կանոնների համաձայն՝ կազմակերպության ղեկավարի պարտականությունները կստանձնի փոխնախագահ Կիմ Յոնգ Յանը Հարավային Կորեայից:

10059 | 0
Facebook