Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Բողոքի ակցիաները կհետաձգվեն». Շահեն Հարությունյան

09:50, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Բողոքի ակցիաները կհետաձգվեն». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Մենք ՀՀ իշխանությունների առաջ 2 կարևոր հարց էինք բարձրացրել։
     1-ին. Համաներում կալանավորներին։
     2-րդ. Արդարացում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին։

Հոկտեմբերի 7-ից նախատեսել էինք սկսել բողոքի ցույցեր և երթեր։

Սակայն հոկտեմբերի 4-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց համաներման մասին։ Այսպիսով. սկսվեց մեր առաջ քաշված առաջին հարցի լուծմանն ուղղված քայլերի իրականացումը։

Իսկ հիմա՝ Շանթ Հարությունյանի արդարացման մասով։ Ես ու հայրս, հաշվի առնելով ներքաղաքական լարված իրավիճակը, որոշեցինք իր արդարացման համար նախատեսված պայքարը հետաձգել մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարության և ԱԺ-ի միջև ծագած կոնֆլիկտի հաղթահարումը։ Այս ներքաղաքական ճգնաժամի պայմաններում մենք չենք ցանկանում մեր հարցով ավելի սրել քաղաքական իրավիճակը։ Չհաշված այն հանգամանքը, որ ես նախապես հայտարարել էի, որ եթե համաներում հայտարարվի՝ հորս համար պայքարը կհետաձգեմ որոշ ժամանակով. (միևնույն է արդեն 5 տարի պայքարում եմ և կշարունակեմ պայքարս հորս ազատության և արդարացման համար)։

Ազատության հրապարակում նախատեսված ցույցը, ըստ էության, տեղի չունեցավ, քանի որ ինձ արգելված էր մտնել Ազատության հրապարակ։ Չնայած դրան հավաք իրականցրեցինք Արամ Խաչատրյանի արձանի մոտ։

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր կուսակցություններին հայտարարություն տարածելու համար։
     Առանձնահատուկ շնորհակալություն ԱԻՄ, Պահպանողական և Ժառանգություն կուսակցություններին՝ հավաքին մասնակցելու համար։
     Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։

Ազա'տ, անկա'խ Հայաստան։

Հայաստանն առանց քաղբանտարկյալների։

Արդարացու'մ և ազատությու'ն Շանթ Հարությունյանին»։

| | |
3172 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
A.
A. 10:42, 08.10.2018
Ankap xosum es Shahen, asecinq hamberutyun uneceq amen inch hertov
Petros
Petros 11:41, 08.10.2018
Shahen indz chi tvum vor Nikol@ karana chani uremn harcer kan voronq petqe lucven du lav gites vor menak Nikolov chi