Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Նրանց անձնական պայքարը Երևանում իշխանության լծակներին տիրելու համար նոր ռիսկեր է առաջացնելու Ստեփանակերտի համար». Արման Մելիքյան

20:30, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
«Նրանց անձնական պայքարը Երևանում իշխանության լծակներին տիրելու համար նոր ռիսկեր է առաջացնելու Ստեփանակերտի համար». Արման Մելիքյան

Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի և մեր ողջ հասարակության ներքաղաքական թիվ մեկ խնդիրն է առաջիկա երկու ամսվա ընթացքում թափանցիկ և իրավաչափ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդ ընտրությունների միջոցով մենք բոլորս պետք է ձգտենք նրան, որ ՀՀ ԱԺ-ում ոչ միայն իր արժանի տեղը զբաղեցնի գործունակ քաղաքական մեծամասնությունը, որը կձևավորի պատասխանատու և մասնագիտական անհրաժեշտ որակներով օժտված կառավարություն, այլև ներկա լինի ծանրակշիռ, հիմնավոր ու անաչառ խոսք ասելու ունակ ընդդիմությունը: Մինչդեռ Արցախի իշխանությունները պետք է գործեն՝ ելնելով Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու արցախահայության անվտանգությունն ապահովելու առաջնահերթություններից: Կարծում եմ, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն այսօր նրանց այս հարցում գործուն աջակցություն ցույց տալ չեն կարող, իսկ նրանց անձնական պայքարը Երևանում իշխանության լծակներին տիրելու համար միայն նոր ռիսկեր է առաջացնելու պաշտոնական Ստեփանակերտի համար»:

| | |
5394 | 1