Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

06-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Նիվային»

19:40, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
06-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Նիվային»

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում, Ռոստոմյան 20/1 հասցեի դիմաց, ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՕ 278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի Е003СС750 համարանիշի ավտոմեքենային: Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է, որ 06-ի վարորդը մահացած է: Ըստ նախնական տեղեկությունների, նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի մահացած վարորդի և «Նիվայի» վարորդի ինքնությունը:

| | |
15108 | 1