Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Խաչիկ գյուղի 60-ամյա բնակիչը մոտոցիկլետով գլորվել է ձորն ու մահացել

19:35, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Խաչիկ գյուղի 60-ամյա բնակիչը մոտոցիկլետով գլորվել է ձորն ու մահացել

Հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 19-րդ կմ հատվածում մոտոցիկլը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ոստիկանները նշված վայրում կողաշրջված մոտոցիկլի մոտ հայտնաբերել են Խաչիկ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Խաչատուր Գրիգորյանի դին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Դեպքի վայրում հավաքված մահացածի համագյուղացիներն ասում էին, որ հնարավոր է ՝ նա գիշերն է վթարի ենթարկվել, և նրա դին առավոտյան են հայտնաբերել։

Խաչիկ գյուղի 60-ամյա բնակիչը մոտոցիկլետով գլորվել է ձորն ու մահացել
Խաչիկ գյուղի 60-ամյա բնակիչը մոտոցիկլետով գլորվել է ձորն ու մահացել
| | |
4244 | 0