Ագարակ համայնքի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարվել է, որ Գյուղի հրապարակը վերանվանվել է ի պատիվ «Արարատ 73»-ի։ Թիմի անդամները, ովքեր ներկա էին միջոցառմանը, շնորհակալություն են հայտնել գյուղի կենտրոնական հրապարակն իրենց թիմի անունով կոչելու համար, ինչից հետո ֆուտբոլիստները Նիկոլ Փաշինյանին հուշանվեր են հանձնել՝ ոսկե գնդակ և խաղակոշիկ՝ ֆուտբոլիստների ինքնագրերով: